ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանի խորհրդարանը կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածության հարցը

Սեպտեմբերի 21-ին կայանալիք արտահերթ նիստում Իրանի Իսլամական խորհրդարանը կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի  միջև սահմանային լարվածության հարցը, հաղորդում է News.am-ը: 

Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Վահիդ Ջալալզադեն այս կապակցությամբ ասել է. «Ակնկալվում է, որ խորհրդարանում շատ կարևոր քննարկում տեղի կունենա»։

Նրա խոսքով՝ իրանական կողմը լրջորեն անհանգստացած է  երկու հարեւան երկրների սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպերով։

Ջալալզադեն հավելել է. «Իսլամական Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները, Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը, ինչպես նաև արտաքին գործերի նախարարությունը և խորհրդարանը ցանկանում են  լրջորեն զբաղվել այս հարցով»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 60%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    3 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: