ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պուտինը Բաքվին ու Երևանին կոչ է արել հետևել հրադադարի ռեժիմին

Фото: пресс-служба президента РФ

Ռուսաստանը կոչ է անում Բաքվին ու Երևանին պահպանել հրադադարի ռեժիմն ու հետևել  Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ, փոխանցում է Panorama.am-ը։ 

Նշենք, որ միջոցառմանը մասնակցել է նաև  Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը։

«Մեզ մոտ պետությունների միջև ցանկացած կոնֆլիկտային իրավիճակ լուրջ անհանգստություն է պատճառում։ Կոչ ենք անում բոլորին զսպվածություն դրսևորել, խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը և հետևել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին»,- ասել է նա։

Պուտինի խոսքով, «տարածքային վիճելի հարցերի լուծման բանալին մասնագիտական համատեղ աշխատանքի մեջ է՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակներում»։

«Նոյեմբերին Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ ամենամյա գագաթաժողովը։ Նշեմ, որ կազմակերպությունը միջոցներ է ձեռնարկում հայ-ադրբեջանական սահմանագոտում իրավիճակի սրման հետ կապված։ Առճակատման գոտի է ուղարկվել հատուկ առաքելություն՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ղեկավարությամբ։ Նրան հանձնարարվել է իրավիճակի ուսումնասիրության արդյունքներով առաջարկներ պատրաստել Հավաքական անվտանգության խորհրդի համար»,-ասել է նա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: