ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 413.06 դրամ +0,06 EUR - 398.31 դրամ +0,31 RUB - 7.14 դրամ +0,14 GBP - 443.13 դրամ +0,13
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երկրաշարժ՝ Իրանում․ այն զգացվել է Սյունիքի, Արարատի, Կոտայքի մարզերում, Երևանում և Արցախում

Սեպտեմբերի 21-ին, տեղական ժամանակվ ժամը 21:57-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:57-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38․50⁰ և արևելյան երկայնության 45․18⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրանի Իսլամական Հանրապետության Խոյ քաղաքից 19 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5․4 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան, Սիսիան և Մեղրի քաղաքներում՝ 4-5 բալ, Արարատի մարզի Արարատ քաղաքում՝ 2-3 բալ, Երևան քաղաքում և Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ։

Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ  Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Արցախի մայրաքաղաքում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 19%
Քամի՝ 0 կմ/ժ
26 C°
 
30°  17° 
28.09.2022
31°  18° 
29.09.2022
Հարցում

Կկարողանա՞ն արդյոք Ռուսաստանն ու Ուկրաինան մոտ ապագայում ճանապարհ հարթել դեպի խաղաղություն: