ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ դեսպանությունն իր աշխատակիցներին և նրանց ընտանիքներին նոր զգուշացում է արել ՀՀ որոշ բնակավայրեր այցելելու առնչությամբ

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն իր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին արգելել է Հայաստանի որոշ վայրեր այցելել, եթե այցը կենսական կարևորություն չունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեսպանությունը որպես այս որոշման դրդապատճառ է նշել սեպտեմբերի 13-14-ը հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններով՝ նշելով, որ որոշ տեղերում ռիսկն ավելացել է:

ԱՄՆ դեսպանության հայտարարությունում մասնավորապես նշված է, որ սեպտեմբերի 13-14-ը հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին արգելվում է որևէ ոչ էական ճանապարհորդություն հետևյալ վայրեր՝ Տավուշի մարզ՝ Մ4 մայրուղու երկայնքով Իջևանից հյուսիս և բոլոր տարածքները՝ դեպի արևելք, Գեղարքունիքի մարզ՝ Սևանա լճի արևելյան և հարավային հատվածներ, Մ10 մայրուղու արևելյան հատված, Արարատի մարզի Երասխ գյուղ, Վայոց ձորի մարզ, Եղեգնաձորից արևելյան հատված, Սյունիքի մարզ:

ԼՂ ճանապարհորդությունը շարունակվում է արգելված մնալ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    26 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: