Ադրբեջանին կոչ ենք անում զորքերը վերադարձնել իրենց սկզբնական դիրքեր. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը պատասխանել է Ադրբեջանի վերջին ագրեսիայի վերաբերյալ «Լուրերի» հարցերին:
«Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի գործողությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ» հարցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը նշել է. «Հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ, իսկ ուժի կիրառումը անընդունելի է։ Մենք ցավում ենք մարդկային կորուստների համար, այդ թվում՝ Հայաստանի տարածքում տեղ գտած քաղաքացիական անձանց բազմաթիվ կորուստների համար։ Ուրախ ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի հետ բարձր մակարդակներում մեր ներգրավվածությունն օգնեց կողմերին հաստատել հրադադար, և մենք շարունակում ենք մնալ ներգրավված և խրախուսում ենք այն աշխատանքը, որ անհրաժեշտ է տևական խաղաղության հասնելու համար»։
«Լուրերը» հետաքրքրվել է, թե ԱՄՆ դիվանագիտական առաքելությունն ի՞նչ դիրքորոշում ունի Հայաստանի ինքնիշխան տարածքում ապօրինի կերպով գտնվող Ադրբեջանի զինված ուժերի վերաբերյալ: «Համարո՞ւմ եք արդյոք դրանց դուրսբերումը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից հրատապ անհրաժեշտություն» հարցին ԱՄՆ դեսպանատունը նշել է. «Մենք Ադրբեջանին կոչ ենք անում զորքերը վերադարձնել իրենց սկզբնական դիրքեր։ Մենք հորդորում մենք վերջ տալ ռազմական գործողություններին ու առանց զինված ուժերի ներգրավման աշխատել հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր չկարգավորված հարցերի լուծմանը՝ խաղաղ բանակցությունների շարունակմամբ։ Միացյալ Նահանգները պատրաստ է ամեն ինչ անել՝ աջակցելու այս ջանքերին»։
«Ի՞նչ դիրքորոշում ունեք Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքում քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների թիրախավորման վերաբերյալ, որոնց հետևանքով կան նաև զոհեր» հարցին դեսպանատնից արձագանքել են. «Մենք անձամբ տեսել ենք Հայաստանի տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքներին պատճառված վնասը, և տեսել ենք քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ու վիրավորումների մասին հաղորդումներ, որոնք երկուստեք խորապես անհանգստացնում են և ընդգծում հետագա մարտական գործողությունները կանխելու անհրաժեշտությունը և դիվանագիտական ներգրավվածության կարևորությունը»։
Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում հայ զինծառայողներ են գերեվարվել, տարածվել են նրանց նկատմամբ խոշտանգումների մասին հաղորդումներ, ինչպես նաև նրանք դեռևս չեն վերադարձվել հայկական կողմին: «Ի՞նչ դիրքորոշում ունեք այդ հարցերում» հարցին ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունն արձագանքել է. «Մենք տեսել ենք հաղորդումներ հայ զինծառայողների գերեվարման և խոշտանգումների մասին։ Անցյալ շաբաթվա հարձակումներում գերեվարվածների անհապաղ և անվերապահ վերադարձը, ինչպես նաև այլ գերիների վերադարձը կարևոր քայլ է տևական խաղաղության հասնելու ճանապարհին։ Միացյալ Նահանգները դատապարտում է խոշտանգման ցանկացած դրսևորում ցանկացած ժամանակ կամ ցանկացած վայրում և կառավարություններին աներկբա կոչ է անում հետամուտ լինել իրենց միջազգային պարտավորություններին և վերջ դնել այս հանցանքների հետ կապված անպատժելիությանը»։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
Ամենաընթերցվածը
օրվա
շաբաթվա
ամսվա
Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 56%
Քամի՝ 2,06 կմ/ժ
Խոնավություն՝ 56%
Քամի՝ 2,06 կմ/ժ
4 C°
21° 10°
30.03.2024
19° 9°
31.03.2024
Հարցում