ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը Վրաստանի հետ սահմանին զինկոմիսարիատի մոբիլիզացիոն կետ կբացի

Ռուս-վրացական սահմանին գտնվող Վերին Լարս գյուղում սեպտեմբերի 27-ին, ամենայն հավանականությամբ, արտակարգ դրություն կմտցվի, Սոլովյով LIVE-ի եթերում ասել է Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն։ Նրա խոսքով՝ անցուղին արդեն փակ է Հյուսիսային Կովկասի բնակիչների համար, գրում է news.ru-ն։

«Ամենայն հավանականությամբ, ես կորոշեմ մասնակի արտակարգ դրություն մտցնել, այնտեղ տեղակայել ժամանակավոր կացարան, քանի որ կան և՛ կանայք, և՛ երեխաներ, հիմնականում արական սեռի ներկայացուցիչներ են՝ գրեթե բոլոր շրջաններից», - ասել է Մենյայլոն։

Հանրապետության ղեկավարը նշել է, որ երեկվանից Վերին Լարսի անցակետում տեղակայվել է ուժեղացված օպերատիվ խումբ։ Մենյայլոն նշել է, որ սահմանին աշխատում են Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները և շտապօգնության մեքենան։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Վերին Լարս» անցակետում մոտ 3500 ավտոմեքենա է սպասում դեպի Վրաստան անցմանը։ Մենյայլոն նշել է, որ ընդամենը մեկ օրում ավելի քան 10 000 մարդ հատել է Վրաստանի հետ սահմանը։

Աղբյուրը հավելում է, որ «Վերին Լարս» անցակետում շուտով կտեղակայվի զինկոմիսարիատի մոբիլիզացիոն կետը, հաղորդել է տարածաշրջանի ՆԳՆ-ն։ Գերատեսչությունը պարզաբանել է, որ անցակետում տեղի է ունեցել խորհրդակցություն:

Նշենք, որ սեպտեմբերի 21-ին ՌԴ-ում մասնակի մոբիլիզացիայի հայտարարումից հետո կտրուկ աճել է ՌԴ-ից Վրաստանի սահմանը հատողների թիվը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: