ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանը չի աջակցում Ուկրաինայում հակամարտող կողմերից ոչ մեկին

AP

Իրանը չի աջակցում Ուկրաինայում հակամարտող կողմերից ոչ մեկին և դեմ է ինչպես Կիևին, այնպես էլ Մոսկվային զենք մատակարարելուն։ Այս մասին Al-Monitor-ին տված հարցազրույցում ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք Ռուսաստանի հետ պայմանագիր ունենք պաշտպանական ոլորտում համագործակցության վերաբերյալ, սակայն չենք աջակցում ուկրաինական պատերազմի կողմերից ոչ մեկին, քանի որ դա կբերի դրա շարունակմանը։  Մենք կտրականապես դեմ ենք ցանկացած պատերազմի՝ լինի դա Ուկրաինայում, Եմենում, թե Պաղեստինում։ Ուստի մենք ջանքեր ենք գործադրում Ուկրաինայում խաղաղություն և հրադադար հաստատելու համար»,- ասել է նախարարը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Իրանն իր անօդաչու սարքերն է մատակարարում Ռուսաստանին։

«Մենք կարծում ենք, որ կողմերից ոչ մեկը իրավունք չունի զենք մատակարարել ո՛չ Ուկրաինային, ո՛չ Ռուսաստանին։ Մենք պատրաստվում ենք շարունակել քաղաքական երկխոսությունը և լուծել այս ճգնաժամը բանակցությունների միջոցով», - ասել է Իրանի արտգործնախարարը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    21 C°
     
    25°  14° 
    24.04.2024
    28°  15° 
    25.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: