ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԻՊ-ը հանդիպել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի գործադիր քարտուղարի հետ

Սեպտեմբերի 27-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) գործադիր քարտուղար Ռեժիս Բրիլլատի հետ։
Պաշտպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար, կարևորել միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքները և համագործակցությունը։
Գրիգորյանը Ռեժիս Բրիլլատին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի՝ որպես Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեությունը, իրականացվող մշտադիտարկումների արդյունքները, վերհանված խնդիրներն ու արձանագրվող հիմնական խախտումները՝ ընդգծելով նաև պետական մարմինների հետ համագործակցության արդյունքում գրանցած առաջընթացը:
Պաշտպանը անդրադարձել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության վերաբերյալ տարեկան և արտահերթ զեկույցներով վերհանված համակարգային խնդիրներին:
Ներկայացնելով Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից սեպտեմբերի 16-ին հրապարակված արտահերթ զեկույցը՝ Պաշտպանը մատնանշել և հստակ օրինակներով գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ինչպես 2020թ. 44-օրյա պատերազմի, այնպես էլ վերջին ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից կյանքի իրավունքի, խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի բացարձակ արգելքի խախտումները, զոհված զինծառայողների, մասնավորապես՝ կին զինծառայողների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները:
Գործադիր քարտուղար Ռեժիս Բրիլլատը ներկայացրել է Կոմիտեի մանդատի առանձնահատկությունները, մատնանշել Կոմիտեի կողմից Հայաստանին արված առաջակությունների իրականացման նկատմամբ Պաշտպանի հաստատության մշտադիտարկման կարևորությունը: Գործադիր քարտուղարը տեղեկացրել է Պաշտպանին 2023թ. նախատեսվող Հայաստան մոնիթորինգային այցի մասին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: