ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 395 դրամ -0,2 EUR - 416 դրամ -0,07 RUB - 6 դրամ -0,39 GBP - 485 դրամ -0,11
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինա ուղարկելու համար նախատեսված ԱՄՆ-ի և Եվրոպայի զենքի պաշարները սպառվում են. ԶԼՄ

© AP Photo / Evgeniy Maloletka

ԱՄՆ-ի և Եվրոպայի զենքի պաշարները, որոնք նախատեսված Էին Ուկրաինա ուղարկելու համար, սպառվում են ավելի արագ, քան երկրները կարող են դրանք լրացնել:Այս մասին հաղորդել Է CNBC-ն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Խաղաղ ժամանակ ԱՄՆ-ը տարեկան արտադրում Է 30 հազար արկ՝ 155-միլիմետրանոց հաուբիցների համար. այդ քանակությունն ուկրաինական զորքերին բավականացնում Է մոտավորապես երկու շաբաթ, ասվում Է հոդվածում:

«Եթե մեզ մոտ նոր արտադրություն չլինի, որի ավելացման համար ամիսներ են պահանջվում, մենք հնարավորություն չենք ունանա ուկրաինացիներին մատակարարել»,-ասել Է ԱՄՆ-ի ազգային պաշտպանության համալսարանի դոցենտ և ավագ ռազմական գիտաշխատող Դեյվ Դես Ռոշը:

Հրապարակման մեջ նշվում Է, որ Եվրոպայում նույնպես ավարտվում են զենքն ու զինամթերքը: «ՆԱՏՕ-ի եվրոպական անդամ երկրների մեծ մասի ռազմական պաշարներ եղել են, ես չԷի ասի, որ սպառվել են, բայց հատել են զգալի չափով, որովհետև մենք շատ սպառազինություն ենք տրամադրել ուկրաինացիներին»,-ԶԼՄ-ն մեջբերում Է Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խոսքը:

Ընդգծվում Է, որ խաղաղ ժամանակ արևմտյան երկրները զենքն արտադրում են անհամեմատ փոքր ծավալներով, և կառավարությունները նախընտրում են կրճատել շատ թանկ արտադրությունը, և զենքը թողարկում են ըստ անհրաժեշտության:

Զենքի առանձին տեսակներ, որի պաշարներն սպառվում են, այլևս չեն արտադրվում, իսկ դրանց թողարկման համար պահանջվում Է բարձրորակավորված աշխատանքային ուժ և փորձ, այն, ինչն ամերիկյան արտադրական հատվածում երկար տարիներ բավարար չի եղել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 87%
Քամի՝ 0,51 կմ/ժ
6 C°
 
   
04.12.2022
   
05.12.2022
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ կստորագրվի արդյոք խաղաղության պայմանագիր մինչև 2022 թվականի ավարտը։