ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներին

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: 

Հաղորդվում է, որ նախարար Միրզոյանը ողջունել է ֆրանսիացի սենատորների պատվիրակության այցը Հայաստան՝ գնահատելով հայ-ֆրանսիական բարեկամությանը և համերաշխությանը ցուցաբերած շարունակական նվիրվածությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածշրջանային անվտանգությանը և խաղաղությանը վերաբերող հարցերին: Նախարար Միրզոյանը ֆրանսիացի սենատորներին է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը՝ բարձր գնահատելով ֆրանսիական կողմի հասցեական գնահատականները և սկզբունքային դիրքորոշումը:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի առավելապաշտական քաղաքականությունը, ուժի կամ ուժի սպառնալիքի միջոցով խնդիրների լուծմանը հասնելու փորձերն անթույլատրելի են և պետք է միանշանակորեն դատապարտվեն միջազգային հանրության կողմից:

Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը: Կարևորվել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում Ֆրանսիայի ջանքերը, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր:

Նախարար Միրզոյանը կարևորել է նաև Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի գործունեությունը՝ ուղղված Սենատում Լեռնային Ղարաբաղի ու արցախահայության իրավունքների պաշտպանությանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    6 C°
     
    12°   
    20.03.2024
    14°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: