ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 395.29 դրամ +0,29 EUR - 411.34 դրամ +0,34 RUB - 6.55 դրամ +0,55 GBP - 478.7 դրամ +0,7
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանությունը կոչ Է արել ամերիկացիներին՝ լքել ՌԴ-ն

© РИА Новости / Наталья Селиверстова

Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունը ԱՄՆ-ի քաղաքացիներին հանձնարարում Է՝ անհապաղ լքել Ռուսաստանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«ԱՄՆ-ի քաղաքացիները չպետք Է այցելեն Ռուսաստան: Նրանք, ովքեր ապրում կամ ճանապարհորդում են Ռուսաստանում, պետք Է անհապաղ լքեն Ռուսաստանը, քանի դեռ սահմանափակ հնարավորություններ են մնում առևտրային ուղևորությունների համար»,-ասվում Է հաղորդագրության մեջ, որը սեպտեմբերի 28-ին հրապարակվել Է դիվանագիտական ներկայացուցչության կայքում:

Դեսպանությունում նշել են, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի երկքաղաքացիություն ունեցող անձինք կարող են զինվորական ծառայության կանչվել մասնակի մոբիլիզացման շրջանակներում. նման քաղաքացիների համար Ռուսաստանից մեկնումը կարող Է սահմանափակվել:

Հաղորդագրության մեջ ասվում Է. «Եթե դուք ցանկանում եք լքել Ռուսաստանը, հարկ Է, որ դուք որքան կարելի Է արագ ինքնուրույն պատրաստվել մեկնելու: Միացյալ Նահանգների քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու համար ԱՄՆ-ի դեսպանության հնարավորությունները և պայմանները, ներառյալ տրանսպորտի հասանելիությունը, կարող են անսպասելիորեն Էլի ավելի սահմանափակվել»,-ասված է հաղորդագրությունում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մառախուղ
Խոնավություն՝ 93%
Քամի՝ 1,03 կմ/ժ
7 C°
 
11°   
28.11.2022
12°   
29.11.2022
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ կստորագրվի արդյոք խաղաղության պայմանագիր մինչև 2022 թվականի ավարտը։