ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերգեյ Կոպիրկինն այցելել է Գորիս և Ջերմուկ

Սեպտեմբերի 28-ին ՀՀ-ում արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, դեսպանատան ռազմական կցորդ Վ․Ա․ Կոկոսովը, ՀՀ և ՌԴ Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի ուղեկցությամբ այցելել են Ջերմուկ և Գորիս քաղաքներ, տեղեկացնում են Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանից, փոխանցում է Aysor։

«Դիվանագիտական առաքելության ղեկավարը հանդիպել է հայկական բանակի՝ տեղի հրամանատարության ներկայացուցիչների հետ, ծանոթացել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և վնասներին, որոնք պատճառվել են սահմանամերձ շրջաններին՝ սեպտեմբերի 13-14-ի գնդակոծության հետևանքով։

Սերգեյ Կոպիրկինն այցելել է նաև Գորիս քաղաքում 102-րդ ռուսական ռազմաբազայի առանձին գումարտակի և Սիսիան քաղաքում ռուսական խաղաղապահ զորախմբի առանձին ավիացիոն խմբի տեղակայման վայրեր»,- նշված է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հաղորդագրությունում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: