ԵՐԵՎԱՆ 7 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի ՊՆ ղեկավարը Հունաստանին հիշեցրել է «100 տարի առաջ կախաղան բարձրացված հույների ճակատագրի» մասին

Թուրքիան շարունակում է ադեկվատ պատասխան տալ Հունաստանի բոլոր անօրինական գործողություններին՝ թե՛ բանակցությունների սեղանի շուրջ, թե՛ «տեղում»։ Անկարան թույլ չի տա տարածաշրջանում Թուրքիայի շահերը ոտնահարող ստատուս քվոյի ձևավորում:

Ինչպես գրում է Anadolu գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ ելույթ ունենալով վետերանների օրվան նվիրված միջոցառմանը։

Նրա խոսքով՝ Աթենքում ձևավորվել է թյուր ընկալում, որ տարաձայնությունները միջազգային հարթություն բերելը կփոխի իրավիճակը տարածաշրջանում։

«Ենթադրենք, որ Հունաստանը տեղյակ չէ տարածաշրջանի աշխարհագրական և գիտական իրողություններին։ Բայց պատմությունից դասեր քաղելուց հրաժարվելը կեղծավորություն է։ Երևի մոռացել են այն հույների ճակատագիրը, որոնց 100 տարի առաջ, ընկելով արկածախնդրության հետևից, ուղարկել են Անատոլիան նվաճելու։ Նրանցից ոմանք ի վերջո կախաղան են բարձրացվել: Բայց մենք՝ որպես լավ հարևաններ, նրանց այս մասին կհիշեցնենք»,- ասել է Աքարը։

Թուրք նախարարը հունական կողմին հորդորել է գիտակցել ստեղծված իրավիճակի լրջությունը։

«Դո՛ւրս եկեք սխալ ճանապարհից: Խուսափե՛ք սադրանքներից, որոնք կհանգեցնեն աղետի։ «Օտարի պարանով» ջրհորը մի՛ իջնեք։ Թուրքիան ևս մեկ անգամ անկեղծորեն կոչ է անում խելամիտ հույներին երկխոսության և հիմնախնդիրների խաղաղ լուծմանը՝ միջազգային իրավունքին համապատասխան՝ բարիդրացիական հարաբերությունների լույսի ներքո»,- ընդգծել է Աքարը։

Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավարի խոսքով՝ Անկարան պատրաստ է Էգեյան և Միջերկրական ծովերը վերածել «բարեկամության գոտու»։

«Եթե Աթենքը դադարի Անկարային որպես թշնամի տեսնել և Թուրքիան ճանաչի որպես հուսալի դաշնակից և հարևան, ապա ոչ միայն Հունաստանը, այլև ամբողջ տարածաշրջանը, ինչպես նաև ՆԱՏՕ-ն ի վերջո կհաղթի: Հույն ժողովուրդը պետք է վստահ լինի, որ Թուրքիան հանդես է գալիս խաղաղ և բարգավաճ ընդհանուր ապագայի օգտին»,- ասել է նա:

Աքարն ընդգծել է, որ Թուրքիան վճռական է պաշտպանելու իր իրավունքներն ու շահերը Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովում, այդ թվում՝ Կիպրոսի հարցում, փոխանցում է Tert.am-ը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: