ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արևմուտքի նշանառության տակ են գտնվում բոլորը, այդ թվում՝ ՌԴ-ի ամենամոտ հարևանները, ԱՊՀ երկրները. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի Գեորգիևյան դահլիճում ելույթի ժամանակ, անդրադառնալով Արևմուտքի նեոլիբերալ քաղաքականությանը, նշել է, որ Արևմուտքի նշանառության տակ են գտնվում բոլորը, այդ թվում՝ ՌԴ-ի ամենամոտ հարևանները, ԱՊՀ երկրները, փոխանցում է Tert.am-ը:

Ընդ որում Պուտինն ընդգծել է, որ Արևմուտքի պատժամիջոցային բլիցկրիգն ընդդեմ ՌԴ-ի ամբողջովին չարդարացվեց, քանի որ շատ երկրներ չմիացան այդ պատժամիջոցներին:


Իր խոսքում ՌԴ ղեկավարը նշել է, որ Արևմուտքը փնտրում է Ռուսաստանին թուլացնելու և կործանելու նոր հնարավորություն, նրանց հանգիստ չի տալիս, որ այսպիսի մեծ երկիր կա: 

«Արևմուտքը փորձում է անել ամեն ինչ նեոգաղութային համակարգը կենդանի պահելու համար՝ միաժամանակ շարունակելով վարել իր ավազակային քաղաքականությունը»,- ասել է ՌԴ նախագահը:

Նրա խոսքով՝ Արևմուտքի համար կարևոր է, որ բոլոր երկրներն իրենց ինքնիշխանությունը հանձնեն ԱՄՆ-ին, Արևմուտքը ցանկանում է Ռուսաստանը տեսնել որպես գաղութ, այլ ոչ թե ազատ երկիր։




Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    28°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: