ԵՐԵՎԱՆ -0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 395.15 դրամ -0,57 EUR - 415.38 դրամ -0,05 RUB - 6.32 դրամ +0,03 GBP - 481.02 դրամ -0,69
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի որոշման վրա էական ազդեցություն են ունեցել Ուկրաինայի շուրջ իրադարձությունները. Փաշինյան

Ադրբեջանի զինված ուժերի կողմից սեպտեմբերի 13-ին ռազմական էսկալացիա սկսելու որոշման վրա էական ազդեցություն են ունեցել Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու Ադրբեջանը որոշեց հենց սեպտեմբերի 13-ին սկսել Հայաստանի դեմ ռազմական գործողությունները:

«Հենց կոնկրետ օրվա վերաբերյալ դժվար կլինի կռահումներ անել, բայց ժամանակաշրջանի առումով, կարծում եմ, որ էական է, որ միջազգային ամբողջ ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի դեպքերի վրա և Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վրա: Ի միջի այլոց, այդ առումով հատկանշական է 44-օրյա պատերազմի ժամանակաշրջանը՝ կորոնավիրուսի ժամանակաշրջանը, երբ ամբողջ միջազգային հանրությունը կենտրոնացած էր համավարակի և դրանից բխող ներքին խնդիրների վրա: Հիմա էլ նույն իրավիճակն է ամբողջ աշխարհում, որովհետև նաև Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրավիճակի բերումով երկրները առաջիկա ձմռան նախապատրաստության առումով շատ կենտրոնացած են այդ խնդիրների վրա»,- ասաց վարչապետը:

Ըստ Փաշինյանի՝ հնարավոր է, որ էներգետիկ բաղադրիչի կարևորության ավելացումը ունի որոշակի դերակատարում, որ Ադրբեջանի դիրքորոշումները դառնում են ավելի ագրեսիվ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մառախուղ
Խոնավություն՝ 86%
Քամի՝ 0 կմ/ժ
-0 C°
 
   
10.12.2022
   
11.12.2022
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ կստորագրվի արդյոք խաղաղության պայմանագիր մինչև 2022 թվականի ավարտը։