ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոսկվան, Բրյուսելն ու Վաշինգտոնը պատրաստ չեն ճանաչել Ղարաբաղի անկախությունն ու ոչ մեկը պատրաստ չէ Ղարաբաղը ճանաչել որպես Հայաստանի մաս. Փաշինյան

Լրագրողն այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ Մոսկվան, Բրյուսելն ու Վաշինգտոնն իրենց սեփական փաթեթն ունե՞ն, փոխանցում է Aysor.am-ը: 

«Չի կարելի ասել, որ  յուրաքանչյուրն իր սեփական փաթեթն ունի, բայց յուրաքանչյուրը որոշակի պատկերացում ունի: Եթե ինձ վրա պարտավորություն է դրված ժողովրդի հետ խոսել  ճշմարտության լեզվով, ես պիտի արձանագրեմ հետևյալը՝ այդ երկրներից ոչ մեկը պատրաստ չէ ճանաչել Ղարաբաղի անկախությունն ու ոչ մեկը պատրաստ չէ Ղարաբաղը ճանաչել որպես Հայաստանի մաս: Նրանք, գուցե, մի քիչ  այլաբանորեն, գուցե, մի քիչ դիավանագիտորեն, երբեմն՝  շատ ուղիղ ասել են  դրա մասին ու մենք  պետք է այս փաստի հետ առերեսվենք», - Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուն պատրա՞ստ են, դա՞ է իրենց առաջարկը», - հետաքրքրվեց լրագրողը:

«Գիտեք՝ այդ  երկրների մեջ եղել է հայտարարություն, որոնք ասել են, որ, ըստ էության, միջազգային առումով Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, եղել է այդ հայտարարությունը հրապարակային», - արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: