ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Խաղաղության պայմանագրի հիմքում պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան

Եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը՝ հիմնված ԱՊՀ-ի ստեղծման մասին 1991 թ. դեկտեմբերի 18-ին ստորագրված համաձայնագրի վրա, ապա Հայաստանը պատրաստ է այդ հենքի վրա գնալ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում տված հարցազրույցի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավոր բովանդակության և հայկական կողմի պատկերացումների մասին: Ի պատասխան հարցին, թե ինչ է պատրաստ զիջել Հայաստանը և ինչի դիմաց, վարչապետն ասում է, որ զիջել-չզիջելու հարցը շատ հարաբերական է:

«Ես ասում եմ՝ Հայաստանի Հանրապետությունը 29 հազար 800 քառ/կմ է: Ինչո՞ւ եմ ասում՝ 29 հազար 800 քառ/կմ է. որովհետև Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված սահմանը 29 հազար 800 քառ/կմ է: Հիմա այս արձանագրումից հետո ինչո՞ւ պիտի, օրինակ, որևէ մեկը ինձ անվանի «դավաճան» և ո՞վ է այդ պոտենցիալ որևէ մեկը: Նաև համարում է, որ Հայաստանի տարածքը իրականում 300 հազար քառ/կմ է, և մենք պետք է որևէ սահման չճանաչենք, քանի դեռ չենք հասել 300 հազար քառ/կմ-ին: Այստեղ կան նաև այդպես մտածող մարդիկ: Գուցե ոմանք համարեն, որ դա հրաժարում է, եթե թույլ կտրվի այդպես ասել, «Ծովից ծով Հայաստան»-ի գաղափարից և հետևաբար՝ դա դավաճանություն է: Կարո՞ղ են լինել այդպիսի մարդիկ: Կարող են լինել և կան այդպիսի մարդիկ: Բայց մենք ասում ենք հետևյալը, որ խաղաղության պայմանագրի հիմքում, մեր ըմբռնմամբ, պետք է լինի, - և դա տրամաբանական է, - Հայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչումը: Եվ մենք ի՞նչ ենք ասում՝ եթե Ադրբեջանը ճանաչում է մեր տարածքային ամբողջականությունը, որը հիմնված է 1991 թ. դեկտեմբերի 18-ին Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ) ստեղծելու համաձայնագրի վրա, մենք պատրաստ ենք այդ հենքի վրա գնալ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման», - նշեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դա խաղաղության պայմանագրի բաղադրիչներից մեկն է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: