ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանն ու Բելառուսը կմշակեն հաշվարկներում ազգային արժույթների օգտագործման հարցը

Հայաստանն ու Բելառուսը միտված են համագործակցության ամրապնդմանը և զարգացմանը, ինչպես նաև կմշակեն հաշվարկներում ազգային արժույթների օգտագործման հնարավորությունը։ Այս մասին կիրակի հայտնել են Բելառուսի անտառտնտեսության նախարարության մամուլի ծառայությունից՝ շաբաթավերջին Երևանում կայացած Առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո, գրում է «Բելտա»-ն։
«Ի թիվս այլ բաների, պայմանավորվածություն է ձեռք բերվել անտառտնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման մասին, Հայաստանը շահագրգռված է անտառվերականգնման բելառուսական փորձով, քանի որ անտառածածկը Հայաստանում այսօր կազմում է մոտ 12%, իսկ Բելառուսում այն գերազանցում է 40%-ը»,- ասվում է հաղորդագրությունում։
Ըստ մամուլի ծառայության՝ ազգային արժույթներով հաշվարկների քննարկումը նիստի արձանագրության մեջ ներառել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Հանձնաժողովի նիստում կողմերը պայմանավորվել են աջակցել տնտեսվարող սուբյեկտներին երկու երկրների տարածքում ապրանքաբաշխիչ ցանցի ընդլայնման գործում։ Հայկական կողմը նախատեսում է մշակել Բելառուսում «Հայաստանի առևտրի տան» ստեղծումը։ Բացի այդ, երկրները կշարունակեն համագործակցությունը Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի մեքենայացման ոլորտում, կդիտարկեն Հայաստանում համագործակցության նախագծեր ստեղծելու հնարավորությունը։

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: