ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ոստիկանապետն ու Ճապոնիայի դեսպանը քննարկել են համագործակցության ուղղությունները

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին։

Ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը կարևորել է Հայաստանի ոստիկանության և Ճապոնիայի դեսպանատան միջև ձևավորված սերտ համագործակցությունն ու վստահություն հայտնել, որ հանդիպումն ավելի կզարգացնի երկկողմ փոխգործակցությունը։

Ֆուկուշիմա Մասանորին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ցավակցություն է հայտնել սեպտեմբերին Հայաստանի սահմաններին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով զոհերի կապակցությամբ։

Արտակարգ և լիազոր դեսպանը խոսել է համագործակցության հետագա ուղղությունների, մասնավորապես՝ հայ ոստիկանների վերապատրաստման, կիբերհանցավորության, համացանցի միջոցով թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի մասին։

Քննարկվել են նաև Հայաստանում պարեկային ծառայության գործունեության և մյուս մարզերում ծառայության ներդրման խնդիրները: Վահե Ղազարյանը աջակցության համար շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին։

Ֆուկուշիմա Մասանորին իր հերթին պարեկային ծառայության աշխատանքի վերաբերյալ արձանագրել է տեսանելի դրական փոփոխությունները։

Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրել է ոստիկանության բարեփոխումների ընթացքը՝ նախատեսվող կառուցվածքային փոփոխությունները, օրենսդրական նախաձեռնությունները, որոշ հանցատեսակների դեմ պայքարի միջոցառումները։ Ներկայացվել են նաև մարզերում պարեկային ծառայության ներդրման աշխատանքների մանրամասներ։

Հանդիպմանը քննարկվել են համագործակցության հետագա ուղղություններն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 47%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: