ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ-ն Երևանին ու Բաքվին կոչ է անում ուշադիր քննել գերիների գնդակահարության տեսանյութը

© Russian Foreign Ministry Press Service/TASS

Ռուսաստանյան կողմը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ համակողմանի վերլուծության ենթարկել զինծառայողների գնդակահարության տեսանյութերը։ Փաստերի հաստատման դեպքում բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն, նշվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ,  փոխանցում է Sputnik Արմենիան

«Ցուցադրված տեսանյութերը լի են ծայրահեղ դաժանության տեսարաններով։ Միջազգային հումանիտար իրավունքի խախտման բոլոր դեպքերը պետք է մանրամասն հետաքննվեն։ Կոչ ենք անում հայկական ու ադրբեջանական իշխանություններին անհապաղ համակողմանի վերլուծության ենթարկել տվյալ տեսանյութերը, այդ թվում՝ ռազմական հանցագործությունների հատկանիշների տեսանկյունից, իսկ փաստերի հաստատման դեպքում բոլոր մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ»,-նշել է դիվանագետը։
Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան շարունակում է լուրջ ջանքեր գործադրել տարածաշրջանում իրադրությունը առողջացնելու և Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունները կարգավորելու համար: «Խաղաղությունն այլընտրանք չունի։ Պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել կողմերին », - հավելել է նա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 0 կմ/ժ
    6 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: