ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 395 դրամ -0,2 EUR - 416 դրամ -0,07 RUB - 6 դրամ -0,39 GBP - 485 դրամ -0,11
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Առաջարկվում է տարկետում ստացած ուսանողների զորակոչի տարիքը 27-ից բարձրացնել 28-ի. ԱԺ սկսել է հերթական նիստերի աշխատանքը

Ազգային ժողովը հոկտեմբերի 4-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը՝ հաստատելով նստաշրջանի և հերթական նիստերի օրակարգերը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի խոսքով՝ Կառավարությունն առաջարկում է տարկետման իրավունք տալ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ուղղություններով սովորող ուսանողներին:

Բուհերի և մասնագիտությունների ցանկը հաստատելու է Կառավարությունը:

Արտոնությունից կարող են օգտվել բակալավրիատում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորող ուսանողները: Առաջարկվող երկրորդ փոփոխությամբ տարկետում ստացած ուսանողների զորակոչի տարիքը 27-ից բարձրացվում է 28-ի:

«Սա արվում է, քանի որ այսօր հանրակրթության տևողությունը դարձել է 12 տարի, իսկ 27 տարին մնացել է անփոփոխ: Այդ սահմանափակումը 27 տարի էր այն ժամանակ, երբ հանրակրթությունը 10 տարի տևողություն ուներ»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ սրանով կլուծվի խնդիրը, և ասպիրանտուրայում սովորող ուսանողները ստիպված չեն լինի ասպիրանտուրայի երկրորդ տարում ամեն կերպ ավարտել դիսերտացիան և պաշտպանել այն:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 81%
Քամի՝ 0,51 կմ/ժ
6 C°
 
   
05.12.2022
   
06.12.2022
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ կստորագրվի արդյոք խաղաղության պայմանագիր մինչև 2022 թվականի ավարտը։