ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

UNCTAD-ը նախազգուշացնում է գլոբալ ռեցեսիայի մասին

UNCTAD-ը նախազգուշացրել է դրամավարկային քաղաքականության հետեւանքով գլոբալ ռեցեսիայի ռիսկի մասին, որը հատկապես ծանր հետեւանքներ կունենա զարգացող երկրների համար։

«Դրամավարկային քաղաքականության չափից ավելի խստացումը որոշ երկրների համար կարող է հանգեցնել լճացման եւ տնտեսական անկայունության», ասվում է ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD) հայտարարության մեջ։

Զեկույցում ասվում է, որ ավելի բարձր տոկոսադրույքները, ներառյալ ԱՄՆ Դաշնային պահուստի տոկոսադրույքի աճը, ավելի լուրջ ազդեցություն կունենան զարգացող տնտեսությունների վրա, որոնք արդեն ունեն մասնավոր եւ պետական պարտքի բարձր մակարդակ: «Զարգացող երկրներում հսկայական պարտքային ճգնաժամի հավանականությունը շատ իրական է»,- ասվում է զեկույցում, որը վերնագրված է «Զարգացման հեռանկարները պառակտված աշխարհում»:

Ընդհանուր առմամբ, UNCTAD-ը վերանայել է 2022 թվականի աճի իր կանխատեսումը 2,6%-ից մինչեւ 2,5%: 2023 թվականին սպասվում է 2,2% աճ։

Արժույթի միջազգային հիմնադրամը նաեւ նախազգուշացրել է անցյալ ամիս, որ որոշ երկրներ կարող են բախվել ռեցեսիայի հաջորդ տարի եւ վերանայել է աճի իրենց կանխատեսումը դեպի նվազում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: