«Շատ հնարավոր է, որ ՀԱՊԿ-ը որոշում կայացնի դուրս գալ Հայաստանից». ԱԺ նախագահը պնդում է՝ խնդիր կա
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի կարծում, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանից 100 միլիոնավոր դոլարներ են վերցրել ու զենք չեն մատակարարում, վերաբերում է Ռուսաստանին, հաղորդում է Aysor-ը:
«Ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում: Կարծում եմ՝ եթե նման բան կա, միգուցե, դա կարող է պայմանավորված լինել Ուկրաինայում տեղի ունեցողի հետ», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա:
Սիմոնյանը, որը պաշտոնական այցով մեկնելու է Մոսկվա, անպայման քննարկելու է այս հարցը:
«Քննարկելու եմ ՀԱՊԿ-ի հետ կապված հարցերը, քննարկելու եմ նաև Հայաստան-Ռուսաստան փոխօգնության մասին պայմանագրի հետ կապված հարցերը, որով Հայաստանը դիմել է ու մինչ օրս մենք պատասխան չունենք, նույնիսկ «չէ» չունենք», - ասաց ԱԺ նախագահը:
«Կարո՞ղ է եկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու ժամանակը» հարցին ի պատասխան՝ Աժ նախագահը հայտարարեց. «Շատ հնարավոր է, որ ՀԱՊԿ-ը որոշում կայացնի դուրս գալ Հայաստանից, որովհետև, եթե այդ կառույցը պատշաճ արձագանք չի տալիս, ես մնում եմ իմ կարծիքին, որ մենք պետք է շատ երկար մտածենք ու հասկանանք, բայց, միևնույն ժամանակ, սա խաղուպար չէ, որ արագ ու կտրուկ շարժումներ անենք՝ առանց հասկանալու՝ հետո ի՞նչ ենք անելու, բայց այն, որ խնդիր կա, ես դրա մասին խոսելու եմ»:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 28%
Քամի՝ 3,6 կմ/ժ