ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Շատ հնարավոր է, որ ՀԱՊԿ-ը որոշում կայացնի դուրս գալ Հայաստանից». ԱԺ նախագահը պնդում է՝ խնդիր կա

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի կարծում, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանից 100 միլիոնավոր դոլարներ են վերցրել ու զենք չեն մատակարարում, վերաբերում է Ռուսաստանին, հաղորդում է Aysor-ը:

«Ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում: Կարծում եմ՝ եթե նման բան կա, միգուցե, դա կարող է պայմանավորված լինել Ուկրաինայում տեղի ունեցողի հետ», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա:

Սիմոնյանը, որը պաշտոնական այցով մեկնելու է Մոսկվա, անպայման քննարկելու է այս հարցը:

«Քննարկելու եմ ՀԱՊԿ-ի հետ կապված հարցերը, քննարկելու եմ նաև Հայաստան-Ռուսաստան փոխօգնության մասին պայմանագրի հետ կապված հարցերը, որով Հայաստանը դիմել է ու մինչ օրս մենք պատասխան չունենք, նույնիսկ «չէ» չունենք», - ասաց ԱԺ նախագահը:

«Կարո՞ղ է եկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու ժամանակը» հարցին ի պատասխան՝ Աժ նախագահը հայտարարեց. «Շատ հնարավոր է, որ ՀԱՊԿ-ը որոշում կայացնի դուրս գալ Հայաստանից, որովհետև, եթե այդ կառույցը պատշաճ արձագանք չի տալիս, ես մնում եմ իմ կարծիքին, որ մենք  պետք է շատ երկար մտածենք ու հասկանանք, բայց, միևնույն ժամանակ, սա խաղուպար չէ, որ արագ ու կտրուկ շարժումներ անենք՝ առանց հասկանալու՝ հետո ի՞նչ ենք անելու, բայց այն, որ խնդիր կա, ես դրա մասին խոսելու եմ»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    19 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: