ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ վարչապետին զեկուցվել է տարածաշրջանում ՀԱՊԿ-ի դերի ցուցադրման կոնկրետ քայլերի մասին. ՌԴ դեսպան

Aysor.am

Հայաստան կատարած այցի ժամանակ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ հոկտեմբերի 5-ի հանդիպմանն ասել է Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Դեսպանի տեղեկացմամբ՝ Զասը զեկուցել է այն կետերի մասին, որոնք ՀԱՊԿ-ի միավորված շտաբի քարտուղարությունը մտադիր է ձևակերպել անդամ պետությունների ղեկավարների քննարկման համար։ «Ես կարծում եմ, որ խոսքը կոնկրետ քայլերի մասին է, որոնք պետք է գործնականում ցույց տան տարածաշրջանում կազմակերպության ներկայությունն ու դերը»,- ավելացրել է Կոպիրկինը։

Նշենք, որ ՀԱՊԿ-ի պասիվ արձագանքը Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական ագրեսիային առաջ է բերել ինչպես Հայաստանի իշխանությունների, այնպես էլ հասարակության անվստահությունը կազմակերպության հանդեպ, հնչում են անմիջական պարտավորությունների չկատարման մասին հայտարարություններ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    14 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: