Փաստ է, որ Ադրբեջանն է ռմբակոծել Հայաստանի տարածքը․ Ժոզեպ Բորել
Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հոկտեմբերի 4-ին Ստրասբուրգում հստակորեն արձանագրել է սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած հարձակման ու Հայաստանի տարածքը ռմբակոծելու ու օկուպացնելու փաստը։
«Ադրբեջանն ակնհայտորեն ռմբակոծել է Հայաստանի տարածքը, նրանք օգտագործել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր։ Մենք չենք խոսում ռազմական գործողությունների մասին, որոնք տեղի են ունեցել վիճարկելի տարածքում, մենք խոսում ենք գործողությունների մասին, որոնք տեղի են ունեցել Հայաստանի տարածքում։ Երկու երկրները մեղադրում են մեկը մյուսին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ, սակայն փաստն այն է, որ Ադրբեջանն է ռմբակոծել Հայաստանի տարածքը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Բորելը՝ փաստելով, որ ադրբեջանական զինուժը նաև օկուպացրել է Հայաստանի որոշ տարածքներ։
Հանձնակատարը վստահեցրել է, որ Եվրամիության կողմից քրտնաջան աշխատանք է տարվում՝ թուլացնելու լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այդ նպատակով հանդիպումներ են կազմակերպվել երկու երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ, կոչ է արվել վերսկսել ուղիղ շփումները։ «Էլ ի՞նչ կարող ենք անել։ Մենք չենք կարող անել ավելին, քան անում ենք։ Մենք ունենք միայն որոշակի կարողություններ, ուրախ կլինեմ, եթե կիսվեք գաղափարներով, թե էլ ինչ կարող ենք անել»,- դիմելով պատգամավորներին՝ ասել է Բորելը։
Եվրահանձնաժողովի փոխնախագահը հայտնել է, որ իրենց կողմից առաջարկ է հնչել ԵՄ միջնորդական առաքելություն տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին։ «Հայաստանը համաձայնել է այդ առաջարկին, Ադրբեջանը՝ ոչ։ Ավելին ի՞նչ կարող ենք անել։ Մենք չենք կարող ԵՄ զորքեր ուղարկել՝ առանց երկու կողմերի համաձայնության»,- հայտարարել է Բորելը։
Նա անդրադարձել է նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին Թուրքիայի ակտիվ ներգրվաման փաստին՝ նշելով․ «Ակնհայտ է, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ադրբեջանին»։
Բորելը ողջունել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ աշխատանքներ սկսելու Թուրքիայի պատրաստակամությունը՝ հավելելով․ «Կարևոր է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև բացվեն սահմանները, քանի որ դա կօգնի թուլացնել լարվածությունը»։
ԵՄ հանձնակատարը կոչ է արել նաև հետաքննել տեսանյութը, որտեղ հայ ռազմագերիները դաժանորեն սպանվում են ադրբեջանցի զինվորների կողմից։
Անդրադառնալով ավելի վաղ Ադրբեջանի հետ կնքված գազի մատակարարման համաձայնագրին՝ Բորելը հավաստիացրել է, որ «էներգետիկ համաձայնագիրը չի աշխատելու ի վնաս մարդու իրավունքների»։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 51%
Քամի՝ 0,51 կմ/ժ