ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 395 դրամ -0,2 EUR - 416 դրամ -0,07 RUB - 6 դրամ -0,39 GBP - 485 դրամ -0,11
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պատերազմները կանխում կամ հաղթում են ուսուցիչների՝ կյանքի մարտահրավերներին պատրաստ սերունդներ կրթելու շնորհիվ. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձն Ուսուցչի տոնի առթիվ.

Սիրելի՛ ուսուցիչներ,

Շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ: Մեծ գաղտնիք բացած չեմ լինի, եթե ասեմ, որ յուրաքանչյուր մարդ իր կյանքում ունի իր ուսուցիչը, ում խորհուրդները երբեք չեն հնանում, իսկ փոխանցած գիտելիքը միշտ ճիշտ պահին է պետք գալիս: Հայտնի խոսք է, որ հնարավոր պատերազմները կանխում կամ հաղթում են՝ դպրոցում ստացած գիտելիքների և ուսուցիչների խորիմաստ շրջահայացության ու կյանքի մարտահրավերներին պատրաստ սերունդներ կրթելու ունակության շնորհիվ:

Մաղթում եմ, որ երբեք բացառիկ հեղինակության տիտղոսը չզիջեք, չթուլանաք ու շարունակեք ծնողական ջերմությամբ սիրել տալ ուսումը: Անվիճելի է, որ ձեզ է վստահված սերունդների միջև դեսպանի ու թարգմանչի դերը, դուք կարողանում եք երեխային դարձնել աշակերտ ու հետո՝ քաղաքացի:

Հպարտանում և գնահատում ենք ձեր աշխատանքը, խոնարհվում բազմաչարչար վաստակի առաջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 70%
Քամի՝ 1,54 կմ/ժ
3 C°
 
   
06.12.2022
   
07.12.2022
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ կստորագրվի արդյոք խաղաղության պայմանագիր մինչև 2022 թվականի ավարտը։