ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերությունից հայրենադարձված զինծառայողներից 10-ը հարցաքննվում են, իսկ 7-ը տեղափոխվել են հիվանդանոց

Ադրբեջանական գերությունից երեկ՝ հոկտեմբերի 4-ին, հայրենադարձված զինծառայողներից 10-ն այս պահին ՔԿ ԶՔԳՎ-ում հարցաքննվում են՝ վկայի կարգավիճակով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանը։

Թադեւոսյանն ասաց, որ հայրենադարձված զինծառայողներից 7-ը ստացիոնար բուժում են ստանում, դեռեւս չեն հարցաքննվել, քննիչներն առաջիկայում կայցելեն նրանց՝ հարցաքննելու նպատակով։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին հայրենիք են վերադարձել ադրբեջանական գերության մեջ գտնվող 17 հայ զինծառայող, որոնք գերեվարվել են սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով։ Ադրբեջանը պաշտոնապես հաստատել էր 17 զինծառայողի գերեվարումը, որոնց էլ վերադարձրել է, սակայն ըստ իրավապաշտպանների՝ գերիների թիվն ավելի մեծ է։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    10 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: