Կա տեսակետ Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան երկխոսության միջազգային մեխանիզմ ստեղծելու մասին. ԱԳ նախարար

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Ադրբեջանի կողմից հայկական կողմին են փոխանցվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի տարրերը՝ հիմնված նախապես փոխանցված հինգ սկզբունքների վրա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Միրզոյանը այս մասին ասաց Ազգային ժողովում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանի հարցին:
Պատգամավորը հիշեցրեց, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ ժնևյան հանդիպումից հետո ադրբեջանական կողմը հաղորդագրություն էր տարածել, որ հայկական կողմին են փոխանցվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի տարրերը՝ հիմնված նախապես փոխանցված հինգ սկզբունքների վրա: Պատգամավորը Միրզոյանին խնդրեց ներկայացնել, թե որո՞նք են այդ տարերը և ընդհանուր առմամբ այս ուղղությամբ կա՞ որևէ զարգացում:
«Իրավացի եք, այդպիսի հայտարարություն եղել է և իսկապես մեզ փոխանցվել են այդպիսի փաստաթուղթ: Գիտեք, Ադրբեջանի մարտի կեսերին փոխանցած այդ հինգ հայտնի սկզբունքները հրապարակվել են, ըստ էության, և մեր հանրությունը, և միջազգային հանրությունը քաջատեղյակ է այդ սկզբունքներին, և մենք ֆիքսել ենք հրապարակավ, որ մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այս անգամ Ադրբեջանի փոխանցած առաջարկները, ըստ էության, կառուցված են այդ սկզբունքների վրա: Անշուշտ, կան բաներ, որոնք վերլուծում ենք և դեռ կարձագանքենք: Բաներ կլինեն, որոնք կրկին մեր համար ընդունելի կլինեն, բաներ կլինեն, որոնք ընդունելի չեն լինի: Կլինեն մեր կողմից առաջարկներ, որոնք մենք կառաջարկենք ներգրավել: Այսինքն, նորմալ բանակցային գործընթաց կշարունակվի»,- պատասխանեց Միրզոյանը:
Լիլիթ Կիրակոսյանը նաև հիշեցրեց, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման մասին: Պատգամավորը խնդրեց մանրամասնել այդ մեխանիզմները և արդյոք Ադրբեջանն այս հարցում դիրքորոշում ունի, թե ոչ:
«Կրկին հղում պետք է անեմ այդ հինգ կետերի հետ կապված պատմությանը: Եթե հիշում եք, մենք այն ժամանակ ասացինք, որ հինգ կետերում անընդունելի ոչինչ չկա, բայց դրանք չեն արտացոլում ամբողջական օրակարգը: Եվ կիսվեցինք մեր պատկերացումներով, և պատկերացումների հիմնական մասը վերաբերվում էր Լեռնային Ղարաբաղին և այժմ էլ բանակցությունների մաս է նաև այս հարցի հասցեագրումը: Հիմա կա տեսակետ Բաքու-Ստեփանակերտ կամ Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան երկխոսության միջազգային մեխանիզմ ստեղծելու մասին: Այս մասով քննարկումներ են ընթանում: Անշուշտ, մենք ունենք մի դիրքորոշում, Ադրբեջանը մեկ այլ: Երբ կհանգենք ինչ-որ փոխադարձ ընդունելի դիրքորոշման, տեսակետի կամ մեխանիզմի, անպայման կտեղեկացնենք»,- եզրափակեց Միրզոյանը:
-
09:18
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
-
08:58
Երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օր
-
23:59
ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով երթևեկության վերականգնման հարցով
-
23:19
Բլինքենի ծրագրված այցը Չինաստան հետաձգվել է օդապարիկի միջադեպի պատճառով
-
22:58
ԵՀ-ն հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու հարցում Ուկրաինայի պատրաստվածության ցածր մակարդակի մասին
-
22:02
ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանել է Վրաստան և ԱՄԷ Հայաստանի քաղաքացիների մուտքի հետ կապված հարցերը
-
21:12
Թուրքիան և Ադրբեջանը 2023-ին համատեղ 10-ից ավել զորավարժություն են նախատեսել
-
20:10
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Ջերմուկ քաղաք
-
19:45
2022թ․ Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ ռիսկային և ոչ կայուն
-
18:18
«Ճոճանակը» պատասխանում է այսօր դաշտում առկա մի շարք մանիպուլյացիների. Աննա Կարապետյան
-
17:59
ՆԱՏՕ-ի երկրները կարծում են, որ Ռուսաստանը չի կատարում «START»-ի պայմանները
-
17:28
ԵԱՏՀ-ն և ԱՊՀ Գործադիր կոմիտեն ստորագրել են փոխգործակցության խորացման միջոցառումների ծրագիր
-
17:23
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Սեբաստիան Մոլինեուսին
-
16:40
2022–ի արդյունքներով ԵԱՏՄ ընդհանուր ՀՆԱ–ն կկրճատվի շուրջ 1,9%–ով. ԵՏՀ–ի ներկայացուցիչ
-
16:34
ՌԴ-ն բանակցություններն «իր ձեռքը հավաքելու» փորձ է անում
-
16:31
Քննարկվել են hայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի120-ամյակին նվիրված միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելուն ուղղված հարցեր
-
16:27
Պեսկովը հերքել է լուրը, թե իբր ԱՄՆ-ն Ռուսաստանին խաղաղություն կնքելու դիմաց առաջարկել է Ուկրաինայի տարածքի 20 %-ը
-
16:25
Արցախում 5528 երեխա չի կարողանում մանկապարտեզ հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք և սնունդ ստանալու հնարավորությունից
-
16:10
Թուրքիայի ՆԳ նախարարն ԱՄՆ դեսպանին հորդորել է «կեղտոտ ձեռքեը քաշել Թուրքիայից»
-
16:10
Եգիպտոսի նախագահի տարածաշրջանային այցը. ի՞նչ շահեր է հետապնդում Կահիրեն
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:09
SOS - ԱՐՑԱԽ․ Հրատապ գործողությունների ծրագիր
-
14:30
Պեսկովը կասկածի տակ է դրել Անկարայի կողմից Կիևին կասետային զինամթերքի մատակարարման մասին լուրերի հավաստիությունը
-
15:02
Հայաստանի մերժումից հետո ՀԱՊԿ-ը զորավարժություն կանցկացնի այլ երկրում
-
21:08
ԵՄ-ն ապացույցներ չունի, որ Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ է մատակարարում
-
10:48
Թող Ամենակալի օգնականությամբ մեր տարածաշրջանը վերագտնի իր խաղաղությունը և միջազգային հանրության կողմից ճանաչվի Արցախի մեր ժողովրդի՝ հայրենի հողում ապահով, ազատ ու անկախ ապրելու իրավունքը․ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս
-
18:11
Երևանը ներառվել է աշխարհի ամենաանվտանգ քաղաքների թոփ 20-ում. Numbeo
-
19:37
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորումը չպետք է ԵՄ-ի և ՌԴ-ի միջև մրցակցության պատանդ դառնա․ ԵՄ ներկայացուցիչ
-
09:27
Կոչ ենք անում անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի հասանելիությունը․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
-
13:58
Կրակոցներ իրանա-ադրբեջանական սահմանին. վիրավոր կա
-
18:30
Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները երկու երկրներ կկարողանան այցելել նաև ID քարտերով. Փաշինյանի ելույթը
Խոնավություն՝ 59%
Քամի՝ 2,06 կմ/ժ