ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշինյանը հայտնեց Պրահայում Ալիևի հետ քառակողմ և Էրդողանի հետ երկկողմ հանդիպման մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Պրահայում կայանալիք Եվրամիության ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում քառակողմ հանդիպում է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Փաշինյանը հայտարարեց Ազգային ժողովում՝ տեղեկացնելով, որ Չեխիայի մայրաքաղաքում նախատեսվում է նաև հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

«Ես մեկնում եմ Պրահա, մասնակցելու եմ եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Այդ շրջանակում քառակողմ հանդիպում է նախատեսված իմ, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Եվրամիության խորհրդի նախագահի միջև։ Նաև նախատեսված է հանդիպում Թուրքիայի նախագահի հետ։ Դրա հնարավորության մասին մենք հայտարարել էինք։ Եթե որևէ բան չփոխվի, սրանք կլինեն հիմնական հանդիպումները, որը, ըստ էության, ընդհանուր խաղաղության օրակարգի քննարկման մեջ է տեղավորվում»,- հայտարարեց վարչապետ Փաշինյանը։

Նա տեղեկացրեց նաև, որ Պրահայից մեկնելու է Սանկտ Պետերբուրգ՝ հանդիպելու ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: