ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի համար առաջ գնալու որոշակի տարածք է բացվել. Փաշինյան

Իրավիճակը հայ–ադրբեջանական սահմանին շարունակում է մնալ կայուն լարված։ Այս մասին այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան

«Լարվածության թուլացման որոշակի հնարավորություններ մենք տեսնում ենք։ Բայց պետք է ընդգծել, որ այդ իմաստով հնարավորություններ տեսնում ենք նաև բանակցային գործընթացի բովանդակությունից ելնելով»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետի գնահատմամբ`վերջին 10 օրվա ընթացքում միջազգային տարբեր հարթակներում տարբեր պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումներն ու դիվանագիտական աշխատանքը Հայաստանի համար «առաջ գնալու որոշակի տարածք են բացել»։

Որպես այդպիսին Փաշինյանը նշեց Հայաստանի ու Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հնարավորությունը։ Հաջորդը ԼՂ–ի և Ադրբեջանի միջև երկխոսության մեկնարկի հնարավորությունն է։ Այս երկու ուղղությունները Փաշինյանը համարում է անկյունաքարային։

Փաշինյանը նաև շեշտեց, որ Հայաստանն այս փուլում բավարարված է միջազգային արձագանքով, բայց պետք է շարունակի հետևողական աշխատանքն այդ ուղղությամբ։

«Պարզ է, որ ամբողջ միջազգային հանրությունը հասցեական գնահատական ու հասցեական մոտավոր ճանապարհային քարտեզի նախագիծ, պատկերացում է տալիս, թե ինչպես պետք է լուծենք այս խնդիրը, հաղթահարենք իրավիճակը»,– ասաց Փաշինյանը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: