ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փաշինյանը հայտարարեց՝ կյանքի է կոչելու «խաղաղության օրակարգը», ակնկալում է ժողովրդի աջակցությունը

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց՝ կյանքի է կոչելու իր ազդարարած «խաղաղության օրակարգն» ու ակնկալում է ԱԺ մեծամասնության և ժողովրդի աջակցությունը, հաղորդում է Aysor.am-ը: 

«Ես հաստատում եմ, որ մենք որդեգրում ենք խաղաղության օրակարգ և հաստատում եմ, որ այն, ինչն ասել եմ իմ վերջին հարցազրույցում, այդ բանաձևով խաղաղության օրակարգն իրագործելու  պատասխանատվությունն եմ ստանձնում ես։ Ակնկալում եմ խորհրդարանական մեծամասնության և ժողովրդի աջակցությունը՝ այս օրակարգը կյանքի կոչելու համար։

Չգիտեմ՝ այսօր իմ այս հայտարարությունը ով ոնց կնենգափոխի, հետո քանի հոգի երեկոյան զբոսանքի դուրս կգան, բայց ես ասում եմ, որ ես այդ պատասխանատվությունը ստանձնել եմ, ես գնում եմ այդ ճանապարհով, ես գնալու եմ այդ ճանապարհով։

Բայց այստեղ նորությունն այն է, որ վերջին շրջանի բանակցությունների և բովանդակության արդյունքում ես տեսնում եմ ճանապարհ՝ գնալու։ Սա է ամենակարևոր արձանագրումը։ Ես տեսնում եմ ճանապարհը՝ գնալու և ես պատրաստվում եմ այդ ճանապարհով գնալ։ Համոզված եմ՝ մենք ենք պատրաստվում այդ ճանապարհով գնալ։

Նկատի ունեմ ոչ միայն խորհրդարանական մեծամասնությանը, այլև ժողովրդին»,-հայտարարեց Փաշինյանը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: