ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հակամարտություն չէր լինի, եթե Ուկրաինան ու Արևմուտքը չփորձեին պատռել պատմությունը. Պուտին

© РИА Новости / Михаил Климентьев

Ուկրաինայում հակամարտություն չէր լինի, եթե չլինեին Ուկրաինայի և Արևմուտքի` պատմությունը պատռելու փորձերը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան

«Գուցե այսօրվա հակամարտությունը չլիներ, եթե չլինեին Ուկրաինայում ու Արևմուտքում որոշ ուժերի կողմից պատմությունը փոփոխելու և մասնատելու փորձերը», - ասել է ՌԴ նախագահը «Տարվա ուսուցիչ» համառուսաստանյան մրցույթի դափնեկիրների և եզրափակիչ փուլ անցած մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:

Պուտինը նշել է, որ նեոնացիզմի գաղափարներն ամենուր կան, բայց ոչ մի երկիր չի փառաբանում այն, բացի Ուկրաինայից, որը նեոնացիստներին ազգային հերոսների շարքն է դասում։

«Այո՛, դա ամբողջ աշխարհում հավանաբար կա, բայց ես չգիտեմ այլ երկիր, բացի այսօրվա Ուկրաինայից, որտեղ նրանց դասում են ազգային հերոսների շարքը։ Այո, և Փարիզում դա կա, գուցե Մոսկվայում էլ ինչ-որ նեոնացիստներ կան ինչ-որ տեղ թաքնված, բայց մենք նրանց հետապնդում ենք, մենք պայքարում ենք դրա դեմ», - ավելացրել է նա։

Իսկ Ուկրաինայի դեպքում, ՌԴ նախագահի խոսքով, նրանց մեծարում են, պատվո հարթակին են բարձրացնում, թույլ են տալիս բազմահազարանոց ջահերով երթեր անցկացնել խոշորագույն քաղաքների կենտրոնում:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: