ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հնդկաստանը Հայաստանի համայնքների զարգացման համար կտրամադրի 478 մլն դրամի չափով դրամաշնորհ

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 6-ի նիստում հաստատեց Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև Հնդկաստանի կողմից համայնքների զարգացման՝ բարձր արդյունավետության ծրագրերի իրականացման համար տրամադրվելիք դրամաշնորհային աջակցության մասին փոխըմբռնման հուշագիրը:

Հուշագիրը ստորագրվել է 2022թ. հուլիսի 4-ին:

Հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերը պետք է գլխավորապես վերաբերեն սոցիալ-տնտեսական զարգացմանը, կենսամակարդակի բարելավմանն ուղղված աջակցությանը, կանանց կարողությունների զարգացմանը, երեխաների բարեկեցության ապահովմանը և համայնքային կյանքի դյուրացմանը, մասնավորապես, բժշկական կրթության, կրթության, հասարակության առանձին թիրախային խմբերում ներառականությունն ապահովող և թվային հմտություններն ու կիբեռանվտանգությունը զարգացնող կրթության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, միկրոոռոգման, վերականգնվող էներգիայի, առևտրի, տրանսպորտի ու հաղորդակցության և Կողմերի միջև փոխադարձ համաձայնությամբ այլ ոլորտներում ենթակառուցվածքների ստեղծման միջոցով։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    16 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: