ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀԱՊԿ-ն առանցքային դեր է խաղում տարածաշրջանային կայունության ապահովման գործում. Զախարովա

ՀԱՊԿ-ն առանցքային դեր է խաղում տարածաշրջանային կայունության ապահովման գործում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա հիշեցրել է, որ վաղը՝ հոկտեմբերի 7-ին, կազմակերպությունը նշում է հիմնադրման 20-ամյակը։ 

Ըստ Զախարովայի՝ 2002 թվականի այս օրը որոշում է կայացվել ՀԱՊԿ-ի կարգավիճակ տրամադրել միջազգային տարածաշրջանային կազմակերպությանը։ «Համեմատաբար կարճ ժամանակահատվածում կազմակերպությունն անցել է արժանի ճանապարհ: Համատեղ ջանքերով ստեղծվել է անվտանգության խնդիրներով զբաղվող արդյունավետ կառույց։ ՀԱՊԿ-ն նաև առանցքային դեր է խաղում իր պատասխանատվության գոտում տարածաշրջանային կայունությանն աջակցելու գործում»,-ասել է նա։

Զախարովան ընդգծել է, որ այս տարվա հունվարին Ղազախստանում խաղաղապահ գործողությանը մասնակցելը ռազմաքաղաքական կառույցի հասունության վառ հաստատումն էր։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 71%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    10 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: