ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կասպյան երկրներն ստիպված են աշխատել բարդ պայմաններում. Միշուստին

Կասպյան տարածաշրջանի երկրներն աշխատելու են բարդ՝ գլոբալ տնտեսության տուրբուլենտության եւ աշխարհառազմավարական լարվածության պայմաններում, հավաքական Արեւմուտքն աճող ճնշում է գործադրում երկրների վրա, որոնք պաշտպանում են իրենց շահերը, ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Մոսկվայում ընթացող Կասպյան տնտեսական համաժողովի լիագումար նիստում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք ստիպված ենք աշխատել բարդ՝ գլոբալ տնտեսության տուրբուլենտության եւ աշխարհառազմավարական լարվածության պայմաններում։ Հավաքական Արեւմուտքը, փորձելով պահպանել իրեն հարմար առկա աշխարհակարգը, աճող ճնշում է գործադրում այլ երկրների վրա։ Առաջին հերթին՝ նրանց վրա, որոնք պաշտպանում են իրենց ազգային շահերը եւ պատրաստ չեն խաղալ արեւմտյան կանոններով։ Դա այդ թվում նաեւ Ռուսաստանն է»,- ասել է Միշուստինը։

Կասպյան տնտեսական համաժողովը տեղի է ունենում Մոսկվայում հոկտեմբերի 5-6-ին։ Միշուստինի հետ միասին գագաթաժողովին մասնակցում են Ադրբեջանի վարչապետ Ալի Հիդայաթ օղլու Ասադովը, Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմայիլովը, Իրանի առաջին փոխվաչապետ Մոհամադ Մոհբերը եւ Թուրքմենստանի փոխվարչապետ Խոջամիրաթ Գելդիմուրադովը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 0 կմ/ժ
    10 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: