ԵՐԵՎԱՆ 2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 395.12 դրամ +0,12 EUR - 410.25 դրամ +0,25 RUB - 6.49 դրամ +0,49 GBP - 474.58 դրամ +0,58
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը

Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծննդյան 70-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիրի Պուտինին: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի առթիվ։

Պետական և քաղաքական գործչի Ձեր ողջ հարուստ փորձը ուղղված է ռուսաստանյան պետականության ամրապնդմանը, երկրի տնտեսական զարգացմանը և Ռուսաստանի ժողովրդի բարեկեցության բարելավմանը:

Հայաստանում բարձր են գնահատում Ձեր վերաբերմունքը Հայաստանի և հայ ժողովրդի շահերին վերաբերող հարցերին, և այս համատեքստում անվիճելի են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հասնելուն ուղղված Ձեր ջանքերը։

Ակնկալում եմ կառուցողական երկխոսության շարունակականություն  և համատեղ ակտիվ աշխատանք մեր երկրների միջև դաշնակցային գործընկերության ներկապնակի հարստացման և ռազմավարական պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ՝ ի շահ մեր ժողովուրդների և պետությունների:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հնարավոր է հասնել Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության, կայունության և անվտանգության, հաստատել վստահության մթնոլորտ։

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարօրություն և ամենայն բարիք»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մառախուղ
Խոնավություն՝ 81%
Քամի՝ 0 կմ/ժ
2 C°
 
   
01.12.2022
10°   
02.12.2022
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ կստորագրվի արդյոք խաղաղության պայմանագիր մինչև 2022 թվականի ավարտը։