ԵՐԵՎԱՆ 3 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 395.72 դրամ +0,72 EUR - 415.43 դրամ +0,43 RUB - 6.29 դրամ +0,29 GBP - 481.71 դրամ +0,71
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կրկնում ենք մեր կոչն Ադրբեջանին՝ զինված ուժերը վերադարձնել ելման դիրքեր. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան

ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը ելույթ է ունեցել Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի և բանակցային գործընթացի կապակցությամբ, հայտնում է NEWS.am-ը:

«Միացյալ Նահանգները շարունակում է խորապես ներգրավված լինել՝ օգնելով Հայաստանին և Ադրբեջանին աշխատել համապարփակ խաղաղության պայմանագրի ուղղությամբ: Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը սեպտեմբերի 27-ին Սպիտակ տանը հանդիպել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի և Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ՝ խաղաղ գործընթացն առաջ մղելու նպատակով։

Հոկտեմբերի 4-ին պետքարտուղար Բլինքենը եռակողմ զրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ, որի ընթացքում նա խրախուսել է վստահության ձևավորումն ու հետագա առաջընթացը նրանց բանակցություններում։ Պետքարտուղար Բլինքենը նաև մեր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի կողմից կայուն խաղաղության համաձայնության հասնելու ուղղությամբ ձեռնարկված դրական քայլերին, ինչպես նաև Ադրբեջանից Հայաստան 17 ռազմագերիների վերադարձին։

Մենք շարունակում ենք խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին բանակցությունների սեղանի շուրջ լուծելու չլուծված խնդիրները։ Առանց հաշտեցման չի լինի տևական խաղաղություն, և դիվանագիտությունն այդ նպատակին հասնելու միակ ճանապարհն է։

Անցյալ շաբաթ սոցիալական ցանցերի ալիքներում հայտնված սարսափելի տեսանյութը, որը ցույց է տալիս, թե ինչպես են ադրբեջանական զինված ուժերը գնդակահարում անզեն հայ գերիներին, պետք է ամբողջությամբ և անաչառ հետաքննվի: Ձերբակալվածների նկատմամբ ցանկացած դաժանություն կիրառած անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Մենք ի գիտություն ենք ընդունում Ադրբեջանի գլխավոր դատախազի սկսած հետաքննությունը և հիշեցնում ենք կողմերին՝ կատարել իրենց պարտավորությունները՝ արագ վերադարձնել բոլոր ռազմագերիներին և նման գերիների հետ վարվել իրենց միջազգային պարտավորություններին համապատասխան։

Սեպտեմբերի 13-ին և 14-ին, այնուհետև սեպտեմբերի 28-ին հրադադարի ռեժիմի վերջին խախտումները լուրջ մտահոգել են Միացյալ Նահանգներին։ ԱՄՆ-ը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում խստորեն հետևել հրադադարի կայուն ռեժիմին, իրենց զինված ուժերը հետ քաշել և պահել որոշակի հեռավորության վրա, շարունակել բանակցությունները սահմանազատման շուրջ՝ հաջակցություն խաղաղ կարգավորման: Մենք կրկնում ենք մեր կոչն Ադրբեջանին՝ զինված  ուժերը վերադարձնել ելման դիրքեր՝ մինչև սեպտեմբերի 12-ի գիշերը մարտական գործողությունների սկսվելը։ Սահմանային վեճերը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով, այլ ոչ թե բռնության։

Անցած շաբաթ հայ զինվորների և ցամաքային ականներից՝ Ադրբեջանի խաղաղ բնակիչների մահը պարզ և միաժամանակ ողբերգական կերպով ցույց է տալիս այդ հակամարտության մարդկային հետևանքները:

Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է վստահության ամրապնդման և հակամարտությունների կանխարգելման հարցում ԵԱՀԿ-ի միջոցների ակտիվացմանը, ներառյալ՝ Հայաստանի խնդրանքով փաստահավաք առաքելության ստեղծումը: Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին հրատապ քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու, վստահության ամրապնդման և միջազգային պարտավորությունները կատարելու ուղղությամբ:

Խրախուսում ենք հետագա առաջընթացը անհայտ կորածների խնդրի լուծման և մնացած բոլոր ռազմագերիների վերադարձի հարցում։ Միացյալ Նահանգներն աջակցում է համապարփակ խաղաղ գործընթացին և հանձնառու է աշխատել երկկողմանի՝ Եվրամիության նման գործընկերների հետ և միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին ԵԱՀԿ-ն է»,- ասված է դեսպան Քարփենթերի հայտարարությունում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 75%
Քամի՝ 1,03 կմ/ժ
3 C°
 
   
08.12.2022
   
09.12.2022
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ կստորագրվի արդյոք խաղաղության պայմանագիր մինչև 2022 թվականի ավարտը։