ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լուկաշենկոն և Պուտինը պայմանավորվել են համատեղ տարածաշրջանային զորախմբավորում ստեղծել

BELTA

Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են համատեղ տարածաշրջանային զորախմբավորում ստեղծել։ Այս մասին Բելառուսի նախագահը տեղեկացրել է անվտանգության հարցերին նվիրված խորհրդակցությունում, հայտնում է БЕЛТА-ն։

Ալեքսանդր Լուկաշենկոն հիշեցրել է, որ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ-ի ոչ ֆորմալ գագաթաժողովից հետո ինքն առերես հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Միութենական պետության արևմտյան սահմաններին  իրավիճակի սրման հետ կապված՝ մենք պայմանավորվել ենք Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության համատեղ տարածաշրջանային խմբավորում ստեղծել։ Եթե սպառնալիքի մակարդակը հասնում է ներկա մակարդակին, ինչպես հիմա, մենք սկսում ենք գործի դնել Միութենական պետության խմբավորումը։ Այդ խմբավորման հիմքը (ես միշտ ասել եմ այդ մասին) Բելառուսի Հանրապետության բանակն է, Զինված ուժերը։ Պետք է տեղեկացնեմ ձեզ, որ այդ խմբավորման կազմավորումն սկսվել է։ Այն արդեն ընթանում է, ըստ իս, երկու օրվա ընթացքում։ Ես կարգադրել եմ, որպեսզի մենք սկսենք ձևավորել այդ խմբավորումը«»,- ասել է Բելառուսի նախագահը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 56%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    4 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: