ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բաքուն և Երևանը պայմանավորվել են խաղաղության պայմանագրի կետերի շուրջ. Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ադրբեջանը և Հայաստանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հիմնարար կետերի շուրջ, մնում է դրանք իրականացնել:

«Ըստ հիմնարար կետերի, որոնք դրանք հինգն են՝ ձեռք է բերվել պայմանավորվածություն։ Այստեղ են մտնում միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, սահմանազատումը և այլն։ Մնում է միայն իրականացնել դրանք»,- ասել է Չավուշօղլուն Tvnet հեռուստաալիքի հարցազրույցում։

Նրա խոսքով, Անկարայի՝ Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները չեն կարող ընթանալ միմյանցից առանձին։

«Մենք բազմիցս խոսել ենք այս մասին»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։ Հեռուստահաղորդավարի հարցին, թե արդյոք դա Թուրքիայի «կարմիր գիծն է», Չավուշօղլուն դրական է պատասխանել:

Թուրքիայի արտգործնախարարը նաև հավելեց, որ Պրահայում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը դրական է ընթացք է ունեցել։ Միաժամանակ Չավուշօղլուն նշել է, որ պաշտոնական Երևանը ճնշումների է ենթարկվում ինչպես երկրի ներսում, այնպես էլ սփյուռքի կողմից։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    27 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: