ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանում մեկնարկել են Ադրբեջանի և Թուրքիայի հետ համատեղ զորավարժությունները

Հոկտեմբերի 11-ին Մուխրովանի ռազմաբազայում, որտեղ տեղակայված է Վրաստանի ՊՆ հատուկ նշանակության ստորաբաժանումների ուսումնական կենտրոնը, հանդիսավոր կերպով մեկնարկել են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ գործողությունների ուժերի «Կովկասյան արծիվ 2022» զորավարժությունները, հայտնում է kommersant.ru-ն։ 

Բացման արարողությանը ելույթ են ունեցել Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Իրակլի Չիչինաձեն և Պաշտպանության ուժերի հատուկ գործողությունների ուժերի հրամանատար, գնդապետ Թեյմուրազ Կլատեիշվիլին, Թուրքիայի ռազմական կցորդ, փոխգնդապետ Բուրաք Ալթիները և Ադրբեջանի ռազմական կցորդ, գնդապետ Ֆուադ Իբրահիմովը։

Վրաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ զորավարժությունների նպատակն է «խորացնել Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից հատուկ նշանակության ուժերի կարողությունների համաժամեցումն ու համակարգումը», ինչպես նաև «փորձի փոխանակումը, փոխգործունակության բարձրացումը և հրամանատարության բարելավվումը և վերահսկողությունը բազմազգ միջավայրում»:

Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ գործողությունների ուժերի «Կովկասյան արծիվ 2022» եռակողմ զորավարժություններն անցկացվում են ամեն տարի երեք երկրներում ռոտացիոն սկզբունքով։ Անցյալ տարի զորավարժությունները Թուրքիայում էին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: