ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սեպտեմբերյան բախման հետևանքով դեռ Ադրբեջանի կողմից չհաստատված հայ գերիներ կան

Ադրբեջանի զինուժի սեպտեմբերյան հարձակման հետևանքով գերեվարված ու ադրբեջանական իշխանությունների կողմից գերությունը հաստատված 17 հայ զինծառայողներից բոլորն էլ հայրենադարձվել են Հայաստան։ Այս մասին 24News-ին ասաց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։ 

Սամվելյանն ասաց, որ 17 գերու հաստատված տվյալները նույնական են «Կարմիր խաչ» միջազգային կոմիտեի ունեցած տվյալների հետ։

Դեռևս հայտնի չէ, թե սեպտեմբերյան հարձակման հետեւանքով բախման վայրերում, ադրբեջանական կողմում  քանի զինծառայողի մարմին կա, պաշտոնական Բաքուն դեռեւս համաձայնության չի տալիս հայկական կողմից որոնողական աշխատանքներ իրականացնել իր կողմից դիտարկվող ու վերահսկվող տարածքներում։

ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախկին նախարար, փաստաբան Արտակ Զեյնալյանը 24News-ին ասաց, որ փաստեր կան դեռևս ադրբեջանական իշխանությունների կողմից չհաստատված գերիների մասին։

Սակայն Զեյնալյանը թիվ չասաց՝ նշելով, որ դեռևս տվյալներն ամբողջացման փուլում են։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: