ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ղրղզստանի ՊՆ-ն առաջարկել է Տաջիկստանի հետ սահմանի խնդրահարույց հատվածներում ՀԱՊԿ զորախումբ տեղակայել

Интерфакс

Տաջիկստանի հետ սահմանին իրավիճակը լիցքաթափելու համար Ղրղզստանը նպատակահարմար է համարում ՀԱՊԿ ռազմական կոնտինգենտ տեղակայել. այն տարածքում, որտեղ վերջերս նկատվում է կոնֆլիկտային իրավիճակ։ Այս մասին չորեքշաբթի Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ղրղզստանի պաշտպանության նախարարության ղեկավար Բակտիբեկ Բեկբոլոտովը։

«Սահմանին (Տաջիկստանի հետ) խաղաղություն և հանգստություն չի լինի, քանի դեռ արբիտր չի կանգնել ղրղզների և տաջիկների միջև: ՀԱՊԿ փոքր զորախումբը կարող է տեղակայվել վիճելի տարածքներում՝ վերահսկելու տեխնիկայի հետքաշումն ու հրադադարը», - ասել է նա:

Նրա խոսքով, Դուշանբեի հետ վիճելի տարածքների շուրջ կոնսենսուսի հասնելը բավականին դժվար կլինի, քանի որ կողմերից յուրաքանչյուրն ունի «իր ճշմարտությունը»։

Ըստ նախարարի, միայն Ղրղզստան-Տաջիկստան սահմանին ՀԱՊԿ զորախմբի տեղակայումից հետո հնարավոր կլինի շարունակել սահմանագծման ու սահմանազատման գործընթացը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: