ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի ԱԳՆ-ում հյուրընկալել են Ռուբեն Վարդանյանին

Հոկտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ընդունել է բարերար, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանին։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից:

Նույն օրը տեղի է ունեցել նաև Ռուբեն Վարդանյանի հանդիպում-քննարկումը ԱԳՆ կենտրոնական ապարատի աշխատակիցների հետ։

Քննարկվել է Արցախի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Դավիթ Բաբայանը ողջունել է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու և Արցախի զարգացման ու զորացման գործում անմիջական մասնակցություն ունենալու որոշումը՝ ընդգծելով այդ որոշման կարևորությունը թե քաղաքական և թե բարոյական տեսանկյուններից։

Նախարարը երախտագիտություն է հայտնել Ռուբեն Վարդանյանին Արցախին մշտապես սատարելու համար և շեշտել այս բարդ շրջանում արցախակենտրոն մոտեցում և ազգային մտածելակերպ ունեցող գործիչների ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: