ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փրկենք Հայաստանը և Արցախը. Ֆրանսիայում անցկացված վազքարշավին մասնակցել են տեղի խորհրդարանականներ և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ

 Ֆրանսիայի Մարսել քաղաքում, «Վազել՝ հանուն հիշատակի» ասոցիացիայի և «Ֆրանսահայ երիտասարդություն» միության կողմիցՄարսելի քաղաքապետարանի հետ համագործակցությամբհոկտեմբերի 23-ին կազմակերպվել էր «Հիշողության 5 կմ և 10 կմ» համերաշխության վազքարշավի 6-րդ թողարկումըորն այս տարի կրում էր «Փրկենք Հայաստանը և Արցախը» խորագիրը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ վազքարշավին մասնակցել է 800 վազորդ, որոնց թվում Ֆրանսիայի Էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլի նախագահ, Բյուշ-դյու-Ռոն դեպարտամենտի նախագահ Մարտին Վասսալը (Martine Vassal), Ազգային ժողովի պատգամավոր Անն-Լորանս Պետելը (Anne-Laurence Petel), այլ խորհրդարանականներ, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, լրագրողներ և բազմաթիվ ֆրանսիացիներ և ֆրանսահայեր։ Բոլոր վազորդները կրել են  «Փրկենք Հայաստանը և Արցախը» գրությամբ վերնաշապիկներ։

Վազքարշավի արդյունքներով տեղի է ունեցել հաղթողների պարգևատրման խորհրդանշական արարողություն, որին ներկա են գտնվել և ելույթներով են հանդես եկել նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Սեբաստիան Դըլոգյուն (Sébastien DELOGU), Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը (Benoît Payan) և այլք։

Մասնակիցների և ներկաների գնահատմամբ «Փրկենք Հայաստանը և Արցախը» վազքարշավի կազմակերպումը նպատակ ունի աշխարհում Հայաստանի և հայերի ձայնն ավելի լսելի դարձնել ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի և թույլ չտալ, որ կրկնվի նախորդ դարասկզբին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    27°  15° 
    18.04.2024
    27°  17° 
    19.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: