ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինին

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստանի կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարի արդյունավետ անցկացման և հաջող ավարտի առթիվ անձամբ իր և իր գլխավորած քաղաքական ուժի անունից շնորհավորական ուղերձ է հղել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինին: 
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նաև կուսակցության նոր ղեկավար կազմի ընտրության և Չինաստանի կոմկուսի կենտրոնական կոմիտեի Գլխավոր քարտուղարի պաշտոնում Սի Ծինփինի վերընտրության կապակցությամբ:  
Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նախագահ Սի  Ծինփինի ղեկավարությամբ չին ժողովուրդը կշարունակի համընդհանուր բարեկեցությամբ պետություն կառուցելու և «Չինական երազանքը» կյանքի կոչելու փառավոր պատմությունը: 
Միջազգային հարաբերություններում աճող գլոբալ անկայունության պայմաններում Սերժ Սարգսյանը կարևորել է Չինաստանի հավասարակշռված և կառուցողական քաղաքականությունը, այդ թվում՝ Հարավային  Կովկասի տարածաշրջանում։
 
Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ Չինաստանի կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարը նոր խթան կհաղորդի  միջկուսակցական հարաբերությունների զարգացմանը, մասնավորապես՝ Հայաստանի հանրապետական կուսակցության և Չինաստանի կոմունիստական կուսակցության միջև համագործակցության նոր համաձայնագրի նախապատրաստմանն ու ստորագրմանը։ 
 
ՀՀ երրորդ նախագահը ՉԺՀ նախագահ Սի Ծինփինին և ամբողջ չին ողջ ժողովրդին մաղթել է խաղաղություն ու բարգավաճում:


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 43%
Քամի՝ 1,03 կմ/ժ
20 C°
 
27°  15° 
02.06.2023
30°  19° 
03.06.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: