ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իմ տեղեկություններով, հոկտեմբերի 31-ին Նիկոլ Փաշինյանը գնալու է Սոչի. Ալեն Սիմոնյան

«Որևէ փաստաթուղթ, որը դրված է սեղանի վրա,  այսօր գոյություն չունի։ Կան հարյուրավոր առաջարկներ, հարյուրավոր տարբերակներ, կարծիքներ, պատկերացումներ»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխանցում է Panorama.am։

Հարցին՝ արևմտյա՞ն, թե՞ ռուսական առաջարկներ են, նա պատասխանեց. «Գիտեք ինչ, կան բոլոր տեսակի  առաջարկներ։ Նույնիսկ նույն մեր գործընկերների շրջանակում, նույն ՀԱՊԿ-ի շրջանակում, տարբեր պատկերացումներ կան, բայց կա Հայաստանի պատկերացումը, որի մասին Հայաստանի վարչապետը բազմիցս խոսել է»։

Ինչ վերաբերում է մինչև տարվերեջ խաղաղության պայմանագիրը ստորագրելու մասին հայտարարություններին, ԱԺ նախագահն ասաց, որ «մինչև տարվա վերջ» այդ արտահայտությունը որպես  այդպիսին համաձայնության հետևանք չէ, լռելյայն վերջնաժամկետ է, որը երկու կողմն էլ, կարելի է ասել, դրա հետ կապված ցանկություններ ունեն։

«Ես էլ եմ ցանկանում հնարավորինս արագ կնքել խաղաղության պայմանագիր։ Եվս մեկ անգամ նշեմ, շահարկումների թեմա չդառնա, Հայաստանի  29 800 քմ-ը մեզ համար երբեք քննարկման առարկա չի կարող լինել։  Հնարավորինս արագ, ըստ իս, պետք է կնքցի խաղաղության պայմանագիրը։

Բոլոր այն տարածքները, որոնք միջանզայանորեն ճանաչված ՀՀ տարածք է, ադրբեջանական զորքերը պետք է անհապաղ լքեն, դա մեր բոլոր միջազգային հանդիպումների ժամանակ առաջին կետն է»,- ասաց Սիմոնյանը։

Նա նաև հայտնեց, որ, իր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին գնալու է Սոչի։ Հարցին՝  հանդիպում տեղի ունենալո՞ւ է Իլամ Ալիևի հետ, Սիմոնյանը պատասխանեց․ «Ենթադրում եմ, որ այո»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    24 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: