ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ-ն չի փչացնում իր հարաբերությունները որևէ երկրի հետ, կան պարտավորություններ, պետք է կատարվեն. ԱԺ նախագահ

Aysor.am

Հայաստանը չի փչացնում իր հարաբերությունները որևէ երկրի հետ: Ինչպես տեղեկացնում է Արմենպրես-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով դիտարկմանը, թե Հայաստանի իշխանությունները փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ:

«Հայաստանը ուզում է, որ իր նկատմամբ լինեն արդար, որ իր երկրի սահմանների հետ կապված պարտավորությունները կատարվեն: Եվ դրա համար Հայաստանը անելու է ամեն ինչ: Այստեղ էմոցիա չկա, սիրել-չսիրելու հարց չկա: Կան պարտավորություններ, և այդ պարտավորությունների կատարմանը հետամուտ ենք լինելու և փորձելու ենք բոլոր հնարավոր միջոցներով մեր տղաների կյանքը, մեր սահմանները պաշտպանել»,- ասաց Սիմոնյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է քաղաքական կուրսի փոփոխություն, դրա մասին են վկայում ռուսական լրատվամիջոցները, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.

«Կներեք, կարող է ռուսական կողմն է ուզում քաղաքական կուրսի փոփոխություն անել, որովհետև Հայաստանը ոչինչ չի արել այդ ուղղությամբ: Հեղափոխությունից հետո ասում էին ռուսական  ռազմաբազայի դուրսբերման, ՀԱՊԿ-ից դուրս գալու  և այլնի մասին: Միանշանակ հայտարարություն է արվել դրա հետ կապված: Նման կարիք, նման բան չկա: Փաստ է, չէ՞, տեսնում ենք, որ ոչ թե Հայաստանն է ՀԱՊԿ-ից դուրս գալիս, այլ ՀԱՊԿ-ն է դուրս եկել Հայաստանից: Եթե ՀԱՊԿ-ը դուրս է եկել, մեզ պետք է դրա մասին տեղյակ պահել կամ ասել, որ մենք կարողանանք մեր սահմանները ինչ-որ այլ մեխանիզմներով պաշտպանել»,- ընդգծեց Սիմոնյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    9 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: