ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԱԿ-ը պայմանավորվել է Թուրքիայի և Ուկրաինայի հետ ուկաինական ցորենի փոխադրման մասին

Միավորված Ազգերի Կազմակերպությունը, Թուրքիան եւ Ուկրաինան կիրակի համաձայնեցրել են հոկտեմբերի 31-ին 16 նավերի երթուղու պլանը, որոնք գտնվում են թուրքական տարածքային ջրերում, տեղեկացրել է «Голос Америки»-ն։

Այս մասին հայտարարությունն արվել է այն տեղեկությունից մեկ օր հետո, երբ Ռուսաստանը դադարեցրել է իր մասնակցությունը ցորենի սեւծովյան նախաձեռնությանը, որը  թույլ կտար իրականացնել պարենի արտահանումն ուկրաինական նավահանգիստներից։

Ստամբուլում, որտեղ աշխատում են ռուս, ուկրաինացի եւ թուրք ներկայացուցիչները, ինչպես նաեւ ՄԱԿ աշխատակիցները, Համակարգող համատեղ կենտրոնի (ՀՀԿ) հայտարարությունում նշվել է, որ Թուրքիայի, Ուկրաինայի եւ ՄԱԿ պատվիրակությունները պայմանավորվել են նաեւ երկուշաբթի օրվանից՝ հոկտեմբերի 31-ից, տեսչական ստուգում իրականացնել Ուկրաինայի նավահանգիստներից դուրս եկող 40 նավերում։

ՀՀԿ-ն հայտարարել է, որ ռուսական պատվիրակությունը տեղեկացված է եղել այս պլանների մասին։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    24 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: