ԵՐԵՎԱՆ -10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

55 տարի առաջ՝ 1967 թվականի նոյեմբերի 1-ին, Ստեփանակերտում տեղադրվեց «Մե՛նք ենք մեր լեռները» հուշարձանը

55 տարի առաջ՝ 1967 թվականի նոյեմբերի 1-ին, Ստեփանակերտում տեղադրվեց «Մե՛նք ենք մեր լեռները» հուշարձանը: Այս մասին հիշեցնում է  Հայաստանի ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան էջը:

Ազգային հավաքական խորհրդանիշ դարձած տուֆակերտ հուշարձան-կոթողի հեղինակն է քանդակագործ Սարգիս Բաղդասարյանը, ճարտարապետը՝ Յուրի Հակոբյանը:

Հուշարձանը միտումնավոր ստեղծված է առանց պատվանդանի. ասես միաձուլված բնությանը՝ այն վեր է խոյանում հայրենի հողից՝ ի պաշտպանություն ազգային և հայրենասիրական գաղափարների, և խորհրդանշում է արցախյան հողի և ժողովրդի կապը:

Սխեմատիկ և երկրաչափական լուծումներով ստեղծված կնոջ և տղամարդու մեծադիր այդ դիմաքանդակները երբեմն համեմատվում են Արարատի մեծ ու փոքր գագաթների հետ: «Մե՛նք ենք մեր լեռները» հուշակոթողի շինարարությանը և տեղադրմանը դեմ է եղել Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը՝ հատկապես անընդունելի համարելով դրա տեղադրումը Ստեփանակերտ քաղաքի մերձակայքում: Այդուհանդերձ, 1967 թվականի նոյեմբերի 1-ին հուշարձանը տեղադրվեց և կանգուն է առ այսօր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 73%
Քամի՝ 0,51 կմ/ժ
-10 C°
 
  -4° 
05.02.2023
  -0° 
06.02.2023
Հարցում

Արդյո՞ք միջազգային հանրությունը բավարար ջանքեր է գործադրում Արցախի «կյանքի ճանապարհը» բացելու համար։